
Հինգ քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի մարզիչն ու հորեղբայրը` Ջեֆֆ Մեյվեզերը, կարծիք է հայտնել, որ Ֆլոյդը կմնա մեծագույն բռնցքամարտիկ, եթե նույնիսկ մենամարտ չանցկացնի Մեննի Պակյաոյի հետ:
Նրա խոսքով՝ հնարավոր չէ կարիերայի ընթացքում հանդիպել բոլոր հնարավոր հզոր մրցակիցներին:
«Եթե խոսենք բռնցքամարտի պատմության մասին, ապա Ֆլոյդին անհրաժեշտ չէ մենամարտել Պակյաոյի հետ, որպեսզի հետք թողնի պատմության մեջ: Չգիտես ինչու, ոչ ոք դա չի հասկանում, բայց ոչ թե Ֆլոյդին է Մեննիի հետ մենամարտ անհրաժեշտ, այլ հակառակը», – նշել է նա: