Գագիկ Ծառուկյանի սանիկ, արտերկիր փախած Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դելյուքս» տրանսպորտային ընկերության 259 եւ 275 համարի երթուղայինների վարորդները դեռ շարունակում են վարել իրենց ավտոբուսները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում 259 համարի՝ Աբովյան-Երեւան երթուղու վարորդներից մեկը` Գեւորգը, ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսներն արդեն սկսել են իրենց աշխատանքային ժամերը երկարացնել: «Չգիտենք, թե ինչ անենք: Ո՛չ աշխատելն է մի բան, ո՛չ էլ չաշխատելը»,-դժգոհեց մեր զրուցակիցը: Իսկ 275 համարի Չարենցավան-Երեւան սպասարկող երթուղու վարորդներից մեկը` Մեյվանդը, տեղեկացրեց. «Լավ չէ մեր վիճակը: Ես երեկ 6 հազար եմ տուժել, մեր մյուս վարորդներից մեկը` 10 հազար, իսկ մեկ ուրիշը` 12 հազար դրամ: Իսկ ղեկավարությունը դեռ ոչ մի բան չի ասում»: Նշենք, որ երեկ Չարենցավան-Երեւան երթուղու մի քանի վարորդներ «գիծ դուրս չեն եկել»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի սանիկի` Արթուր Հարությունյանի երթուղիների վարորդները հունիսի 11-ին անժամկետ գործադուլ էին հայտարարել: Նրանք բողոքում էին Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների աշխատանքից, որի արդյունքում իրենց մեքենաներն ուղեւորների պակաս ունեն: Բայց կարծես թե այնքան էլ իրենց խոսքի տերը չեն:
ԴԵՌ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ