Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի երկխաղյա որակազրկումը: Հարձակվողը պատժվել էր «Կորդովա»-ի պաշտպան Էդիմարին հարվածելու համար:
«Դժվար է լինել Կրիշտիանու Ռոնալդու: Նա միշտ մեծ ճնշման տակ է գտնվում, բազմաթիվ հայացքներ են նրան ուղղված: Մենք Կրիշտիանուին մեր աջակցությունն ենք հայտնում: Ինչ արված է, արված է: Նա պատասխան կտա իր սխալի համար՝ երկու խաղի չմասնակցելով», – նշել է Կասիլյասը: