Մոսկվայում այրվում է գիտական գրադարանը. կրակի դեմ պայքարը շարունակվում է արդեն 13 ժամ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի գրադարանում կիրակի դեմ պայքարը շարունակվում է արդեն 13 ժամ շարունակ: Հրդեհի դեմ պայքարում է 62 մարտական միավոր, ընդհանուր առմամբ` 217 մարդ:

Ավելի քան 60 հրշեջ միավոր է փորձում հանգեցնել Մոսկվայում Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի գրադարանում գրանցված հրդեհը. գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով դեպքի վայրում աշխատող ԱԻՆ օպերատիվ շտաբին:

Հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է ուրբաթ օրը՝ ուշ երեկոյան: Հրդեհի ընդհանուր մակերեսը, ԱԻՆ նախնական տվյալներով, կազմել է շուրջ 2000 քմ: Շենքում փլուզվել է շուրջ 1000 քմ մակերեսով ծածկը:




Լրահոս