Մեզ մոտ ամեն ինչ կանտրոլի տակ է. Սուրիկ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը  հանդիպել է Կապանի առեւտրականների հետ ու համաձայնության եկել: Նախօրեին Կապանի առեւտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել` բողոքելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի աղմուկ հանած դրույթի դեմ:

«Մեզ մոտ առեւտրականները խնդիր չունեն, իրենց մոտ 50 դրամի առեւտուր չկա, դա իրենց վրա չի ազդում, մի երկու աղջիկ էին էդ ակցիաները կազմակերպել, երեւի իրենք էլ Երեւանի հետ կապ ունեին, իրենք էին ուզում նման բան անել, փորձեցին ինչ-որ բան կազմակերպել, բայց քանի որ հասկացան, որ դա իրենց չի վերաբերում, թեման փակեցին»,- ասաց Սուրեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ իրենց մարզում ամեն ինչ նորմալ է: Ավելին՝ նա հայտարարեց, որ այսօրվանից Սյունիքի մարզում հացը 40 դրամով կէժանանա: Իսկ թե ինչպես պետք է դա տեղի ունենա, նա հետեւյալ կերպ ներկայացրեց. «Ամբողջ մարզում էժանանալու է, ալյուրը եթե էժանանում է, իրենք էլ պետք է էժանացնեն, ես հանդիպել եմ ու իրենց հետ խոսել եմ, ու այսուհետ այդպես կլինի, գազն էլ 200 դրամ է, ամեն ինչ կանտրոլի տակ է, ամեն ինչ նորմալ է»,- հայտարարեց Սյունիքի մարզպետը:




Լրահոս