«Ուղղակի ամոթ է, որ մեր փոքր երկրում թիկնապահներով են ման գալիս»:
Թե երկրի փոքր լինելն ինչով է օգնում կամ խանգարում թիկնապահների առկայությանը, առնվազն անհասկանալի է: Փոքր երկրում էլ մեծահարուստը կարող է պաշտպանության կարիք ունենալ, մեծում էլ: Այնպես որ, խնդիրը ոչ թե երկրի տարածքի, այլ ընդհանրապես նման ծառայությունից օգտվելու նպատակահարմարության մասին է: Եւ թիկնապահ չպետք է պահեն ոչ միայն գործարարները, որոնց ակնարկում է տիկին Բիշարյանը, այլեւ կուսակցության «բոսերը»: Բոլորն էլ հիշում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանություն եղած տարիներին մշտապես թիկնապահներով է շրջել: Մոռացե՞լ են: