Ուկրաինան չի վերահսկում Ռուսաստանի հետ սահմանի 409 կիլոմետրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան այսօր չի վերահսկում Ռուսաստանի հետ սահմանի 409 կիլոմետրը: Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերից հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության խոսնակ Օլեգ Սոլբոդյանը:

«Մենք չենք վերահսկում Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի 409 կմ-ը»,- հայտնել է Սլոբոդյանը:

Հավելենք, որ 2014թ. ապրիլ ամսին Դոնբասում հակաահաբեկչական օպերացիա է իրականացվում: Համաձայն Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի, ինչպես նաև` երկրի ՊՆ տեղեկությունների համաձայն՝ հենց սահմանի այդ հատվածով է Ռուսաստանը ռուսամետ անջատողականներին հումանիտար օգնություն փոխանցում:




Լրահոս