Ծառահատում` Լաստիվերում. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղի հարակից տարածքում գտնվող Լաստիվերը ոչ միայն Տավուշի մարզի, այլեւ Հայաստանի գեղատեսիլ վայրերից է: Այն հնամենի պաշտամունքային վայր է, որտեղ նաեւ քարայր կա: Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ Լաստիվեր են այցելում եւ հիանում ոչ միայն հնագիտական արժեքներով, այլեւ չքնաղ բնությամբ: Օրերս, սակայն, տեղեկացանք, որ Լաստիվեր տանող ճանապարհին բազմաթիվ ծառեր են հատվել: Այդ տարածքում ապօրինի հատված 12 ծառի համար վարչական տուգանքի են ենթարկվել մի շարք անձինք:

Սակայն պարզվել է, որ Լաստիվերի ճանապարհին հատվել է եւս 25 ծառ: Անօրինական հատված ընդհանուր առմամբ 37 ծառի համար քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածով (Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ՝ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում հատումները, արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը): Քրեական գործի քննությունը կատարում է Տավուշի մարզային քննչական վարչությունը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս