Անգարսկ քաղաքի 72 թաղամասի բնակիչներն ականատես են եղել մի անսովոր միջադեպի. երիտասարդ կինը մուրճով անխնա հարվածներ է հասցնում թեթև մարդատար մեքենային:
Ականատեսների կողմից նկարահանված տեսանյութը հայտնվել է YouTube-ում: Սկզբում կինը կոտրել է մեքենայի դիմապակին ու պատրաստվել հեռանալ, սակայն վերադարձել է ու կոտրել նաև մեքենայի լուսարձակներն ու թափքը: Այն հարցին, թե ինչ նպատակով է կոտրում մեքենան, կինը պատասխանել է. «Բարևում եմ»:
Պարզվել է, որ արտասահմանյան մակնիշի մեքենան պատկանել է կնոջ նախկին ամուսնուն, ում հետ նա վիճաբանության մեջ է եղել: