
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում պարտվել էր Սերենա Ուիլյամսին, կարծիք է հայտնել, որ առաջնության եզրափակիչ խաղը հետաքրքիր է ստացվել:
Աշխարհի երկրորդ ռակետի խոսքով` ինքը գոհ է իր ելույթներից:
«Առաջին հերթին` ցանկանում եմ շնորհավորել Սերենային հաղթանակի առթիվ: Նա ցույց է տալիս հիանալի խաղ: Ինձ համար մեծ պատիվ է նրա հետ խաղալ: Երկար ժամանակ չէի կարողանում հաղթել նրան, իսկ հիմա էլ շնորհավորում եմ նրա ձեռքբերումները:
Հպարտանում եմ, թե ինչպես անցկացրեցի մրցաշարը, ինչպես խաղացի եզրափակչում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս մրցաշարը դարձնում եմ ամենալավն աշխարհում», – նշել է նա: