
Կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) ու «Մոսադը» Դամասկոսում պայթեցրել են «Հեզբոլլահ» շիական շարժման առաջնորդներից մեկին՝ Իմադ Մուգնիային: Նա պայթեցվել էր 2008-ին:
Washington Post-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ից մասնագետները հավաքել են ռումբը, իսկ այն գործի են դրել Իսրայելի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Պայթուցիկը փորձարկվել է Հյուսիսային Կառոլինայում: Ընդհանուր առմամբ` 25 նման պայթյուն է իրականացվել:
ԿՀՎ-ն հերքում է Իմադ Մուգնիի սպանության մեջ մեղադրանքները, իսկ «Հեզբոլլահը» հարձակման մեջ մեղադրել է «Մոսադին»: