Ինչո՞ւ է կրիմինալն անպակաս Գյումրիում. Մարտուն Գրիգորյանը` Վարդան Ղուկասյանի հետ փոխհարաբերությունների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 24 տարեկան հասակում արդեն մտածել է Հայաստանի օրենսդիր դաշտում աշխատելու մասին: Իսկ արդեն 26 տարեկանում նա իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ըստ պատգամավորի՝ իր ընտանիքը սոցիալապես ապահովված է եղել, սակայն 16 տարեկան հասակում նա արդեն ցանկություն է հայտնել աշխատել: Եվ չնայած պատգամավորի հայրը կտրականապես դեմ է եղել այդ որոշմանը, հորեղբոր աջակցությամբ նա կարողացել է ընդունվել աշխատանքի. բենզինի մանրածախ առևտրով է զբաղվել:

1988 թվականի դեկտեմբերի 7-ը Մարտուն Գրիգորյանը շատ լավ է հիշում. երկրաշարժի օրը պատգամավորը տանն է եղել: Ըստ նրա՝ երկրաշարժը դարձավ այն ամենի հետևանքը, ինչի պատճառով իր հասակակիցները չկարողացան նորմալ կրթություն ստանալ:

Armlur.am-ը Մարտուն Գրիգորյանի հետ զրուցել է վրաններում կրթություն ստանալու, համալսարանական կրթության, իր առաջին աշխատանքի, «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ նրա փոխհարաբերությունների, ԲՀԿ-ին անդամակցելու, հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ կիզակետում հայտնվելու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ իր փոխհարաբերությունների, Գյումրիում առկա կրիմինալի և իրեն հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարի պաշտոնում տեսնելու մասին:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս