ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հաճախ եմ նկատում, որ Երեւանի գրեթե բոլոր խանութներում սանիտարական նորմերի կարգը հաստատող թուղթ չկա: Նաեւ վաճառողները հիգիենիկ ձեռնոցներով չեն սպասարկում: Նման դեպքերում օրենքն ի՞նչ պատիժներ է սահմանում:  

Մհեր Բարսեղյան, 29 տարեկան, մենեջեր


ՊԱՏԱՍԽԱՆ.
Խանութներում տիրող սանիտարական վիճակը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 10.03.2003թ. թիվ 138-Ն հրամանով հաստատված «Պարենային խանութներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.3-03-2003 սանիտարական կանոններով եւ հիգիենիկ նորմերով, ինչպես նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  ՀՀ օրենքով: Նշված իրավական ակտերով սահմանված նորմերի խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ կոնկրետ խախտման համար պատասխանատու անձի նկատմամբ կիրառվում է Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատասխանատվության միջոցը` վարչական տուգանք 50 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամ գումարի սահմաններում:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության
եւ որակի հսկողության տեսչության
պետ Արթուր Վարժապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեւի թե քչերն են լսել դեպքերի մասին, երբ տնտեսվարող սուբյեկտը հակահիգիենիկ պայմաններում աշխատելու համար տուգանվել է: Շատերն են վկայում, որ սանիտարական պայմանները հատկապես անտանելի ու անհանդուրժելի են սնունդ արտադրող ձեռնարկություններում: Իրավիճակը, անշուշտ, նման մանր տուգանքների մասին հավաստիացումներով չի շտկվում, եւ պատկան կառույցները լուրջ ու ծանրակշիռ քայլեր պետք է անեն սննդի  արտադրության ու վաճառքի հիգիենան պահպանելու համար:




Լրահոս