Այսօր Թբիլիսիի կենտրոնում հավաքված մի քանի հարյուր մարդ պահանջել է Վրաստանի իշխանություններից կատարել իրենց խոստումները, որոնք վերաբերում են արդարության վերականգնմանն ու երկրի այն նախկին ղեկավարների ներկայացուցիչներին արժանի պատժի ենթարկելուն, ովքեր մեղադրվում են բազմաթիվ հանցագործություններ կատարելու մեջ:
Բողոքի ակցիան, որն անցել է «Ռուսթավելի» մետրոպոլիտենի կայարանի դիմաց, անցկացվել է «Դաշինք ընդդեմ Վրաստանի» հասարակական կազմակերպության կողմից:
Ինչպես լրագրողներին հայտնել է կազմակերպության առաջնորդ Իրմա Ինաշվիլին, «ներկայիս իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի պատժեն «Միասնական ազգային շարժում» կուսակցության հանցագործներին:
Նրա կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով արդեն պետք է որ վաղուց ձերբակալված լինել, այսօր «ազատ զբոսնում է աշխարհով մեկ»: