Արևմուտքը պետք է առաջնային դարձնի ԼՂ հակամարտության կարգավորումը. Մեթյու Բրայզա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ անդամ երկրները, այդ թվում՝ նաև Ֆրանսիան, այս հարցում մեծ ակտիվություն ցուցաբերեն:

Այս մասին ադրբեջանական գործակալություններից մեկին հայտնել է Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Նրա խոսքերով՝ տրանսատլանտյան համագործակցության երկրները պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը դարձնեն առաջնահերթություն, քննարկեն այս հարցը Ռուսաստանի հետ ու բացատրեն այդ երկրին, որ, եթե այն շահագրգռված է ԵՄ ու ԱՄՆ-ի հետ լինել լավ հարաբերությունների մեջ, պետք է նպաստի առաջընթացին հակամարտության կարգավորման գործընթացում:

Բրայզան նշել է, որ Արևմուտքը ներկայումս չի կարող ամբողջությամբ իր ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:




Լրահոս