Հունվարի 12-ի Գյումրիի ողբերգական դեպքից, երբ քաղաքի Մյասնիկյան 188 հասցեում սպանվեցին Ավետիսյան ընտանիքի 7 անդամները, անցել է շուրջ 3 շաբաթ:
Դեպքից մինչ օրս մի շարք հարցեր չեն ստացել իրենց պատասխանները:
Armlur.am լրատվականը գրել էր, որ նշված հասցեում կա 2 տուն, որոնցից մեկում ապրում էին Ավետիսյանները, մյուսում՝ նրանց ազգականուհին՝ Կարինե Ավետիսյանը: Մեզ հետ զրույցում վերջինս օգնություն էր խնդրում բոլոր սրտացավ մարդկանցից: Նա հրաժարվում է իր տանից և խնդրում, որ օգնեն, որևէ տեղ տուն տան իրեն, որ այլևս նշված հասցե չվերադառնա:
Մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում.
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան