Իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև պաշտպանության բանակի և բանակային զորամիավորումների հրամկազմը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությունը նվիրված էր հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և հատկապես շտկման կարիք ունեցող բացթողումների ու դրանց վերացման ուղիների քննարկմանը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման, հանկարծակի ստուգումների, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, մարտական հերթապահության, գնումների գործընթացի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նոր ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ` նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձ կատարեց նաև դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումները պատճաշ կազմակերպելու հարցերին:

Խորհրդակցության ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:

Հանձնարարականների և հարցադրումների տեսքով անդրադարձ կատարվեց նաև պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում 2015թ. կատարվելիք աշխատանքներին, որոնց վերաբերյալ առավել ընդգրկուն զեկույց ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:




Լրահոս