Ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանի զարմուհու դեմ քրգործը կարճվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճշմարտության վերակենդանացումից հետո Աժ նախագահ դարձած Հովիկ Աբրահամյանի զարմուհու` Ալլա Աբրահամյանի կողմից կատարված վրաերթի գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այդ մասին ,Ժողովուրդե-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Թերթը հիշեցնում է, որ ամիսներ առաջ “թաքնված տեղեկություն” տարածվեց, թե 2012-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում երիտասարդ մի աղջիկ վթարի է ենթարկել 3-ամյա Ալեն Աիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել է: “Ժողովուրդ”-ն այդ օրերին բացահայտեց, որ վրաերթի հեղինակը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն էր: Իսկ Արսեն Աբրահամյանն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է: Ուստի “բնական” է, որ հարուցված քրեական գործը նման ճակատագիր պետք է ունենար, և հանցագործը մնար անպատիժ: Չէ՞ որ երեխային սպանողն Աբրահամյանների տխրահռչակ ընտանիքի անդամն է:




Լրահոս