
Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի առաջնության 18-րդ տուրում հյուրընկալվեց Լևերկուզենի «Բայեր»-ին և կարողացավ վաստակել 1 միավոր: Գրանցվեց ոչ ոքի` առանց գոլերի:
Վնասվածքից հետո ապաքինված Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին: «Բորուսիան» 16 միավորով հայտնվեց վերջին տեղում:
Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր
«Բայեր» – «Բորուսիա Դ.»՝ 0:0