Այսօր հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրին Երևանի Մամիկոնյանց 40/2 շենքի բնակիչ 26-ամյա Աղաս Մկրտչյանը, վարելով “Մերսեդես C 280” մակնիշի 09 ԼՏ 282 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր գլորվելով հայտնվել գետում:
Ինչպես armlur .am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա Զատիկ Թորոսյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր Աբովյան քաղաքի Դարանի 6/53 շենքի բնակիչ 29-ամյա Հակոբ Դովլաթյանը, ով աշխատում է “Սամկոն” ՍՊԸ-ում վարորդի հետ ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդան բժշկական կենտրոն:
Հրազդան բժշկական կենտրոնում ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ. Դովլաթյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և նրան տեղափոխելու են Երևան:
Գ. Շամշյանը հայտնում է, որ մինչ փրկարարների ժամանումը վիրավորներին ձորից դուրս են բերել և հիվանդանոց տեղափոխել վթարի վայրի հարևանությամբ գտնվող մեղվապահները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի