
Վաթսունմեկ տարեկան հասակում ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում մահացել է առաջին ամերիկուհի տիեզերագնաց Սալի Ռայդը:
Իր առաջին թռիչքը դեպի տիեզերք Ռայդն իրականացրել է 1983-ին` Challenger տիեզերանավով: Նա պատմության մեջ երրորդ կինն էր, ով եղել էր տիեզերքում: Ընդհանուր առմամբ` նա այնտեղ անցկացրել է ավելի քան 343 ժամ:
Սալի Ռայդը նաև տիեզերքի մասին տասնյակ գրքերի հեղինակ է: