Պետք չէ «Բորուսիայից» դիտարժան ֆուտբոլ պահանջել. Յուրգեն Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի Լևերկուզենի «Բայերի» դեմ արտագնա հանդիպման արդյունքից (0:0):

«Դա անթերի հանդիպում չէր, սակայն մենք հասանք մեր նպատակին եւ երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք: Մենք կարողացանք հուսալի ֆուտբոլ խաղալ, սակայն հանդիպման ելքն ավելի լավ կլիներ, եթե ֆուտբոլիստներն արտասովոր գործեին:

Այլ տեսանկյունից պետք չէ դիտարժան ֆուտբոլ պահանջել, երբ խոսքը գոյապայքարի մասին է: Լեւերկուզենում մենք գերազանց արդյունքի հասանք: Նրանց դեմ մեկ միավոր վաստակելն էլ միշտ հեշտ չի եղել»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը:




Լրահոս