
Այսօր մեկնարկում է հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 150 հարց եւ 36 միջազգային պայմանագիր:
ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 133 հարց, 34 միջազգային պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ յոթերերոդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 2-5 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն այսօրվա ԱԺ նիստում: