
Հուլիսի 21-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Արամի փողոցին հարակից “Վերնիսաժ” տոնավաճառից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Ն.-ին, որի մոտ հայտնաբերվել է արծաթյա 6 մատանի, 2 զույգ ականջօղ և փայտյա զարդատուփ:
Պարզվել է, որ նա զարդերը նույն օրը գողացել է “Վերնիսաժ” տոնավաճառի 4 վաճառասեղաններից, իսկ 5-րդ սեղանից գողություն կատարելու ժամանակ բռնվել է:
Կատարվում է քննություն: