
Վաղը ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է անցկացնելու հայ-ադրբեջանական շփման գծում: Այս անգամ այն անցկացվելու է Թովուզի շրջանում:
Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Խերդիչը և Իրժի Աբերլեն:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ուիլյամ Փրայորը: