
Իրանի արեւմտյան մասում այսօր 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 10.20-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Սպահան քաղաքից 127 կմ դեպի հարավ-արեւմուտք ընկած տարածքում։
Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում։