Ջոկովիչը` մրցաշարի հաղթող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտության մատնեց բրիտանացի Էնդի Մարեյին և 5-րդ անգամ նվաճեց այս մրցաշարի չեմպիոնի տիտղոսը: Նա գավաթների քանակով հավասարվեց  գերմանացի Բորիս Բեքերին:

Չորս սեթում գրանցվել է 7:6 (7:5), 6:7 (4:7), 6:3, 6:0 հաշիվը: Հանդիպումը տեւել է 3 ժամ 39 րոպե: Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերի ութակի հաղթող է:




Լրահոս