ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ president.am-ի
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանի հրամանագրերով ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության եւ ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով: ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը նրանց թվում է եղել:
ՀԱՐՑ. Խցանման ժամանակ վրացական համարանիշներով հսկա բեռնատարը հարվածեց մեքենայիս, որից հետո վրացական պետհամարանիշներով ավտոմեքենան հեռացավ, եւ այդպես էլ չկարողացան գտնել վարորդին: Ավելի ուշ պարզեցի, որ տեսախցիկը նկարահանել է մեքենայի պետհամարանիշները: Ես՝ որպես տուժող կողմ, զգալի վնաս եմ կրել: Տվյալ դեպքում ի՞նչ կարող եմ անել ես, եւ արդյո՞ք այս դեպքում ԱՊՊԱ-ն կփոխհատուցի կրածս վնասները:
Հայկ Խլոյան (28 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Վերը նշված հոդվածներից ելնելով, եթե պատահարի մասնակցի կողմից չեն կատարվել նշված պահանջները, ապա ՀՀ ՎՎ եւ ՎՀ մ-ին Օր-ի 30 հոդվածի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում նաեւ անձի դիմումը: Նույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմին դիմում ներկայացվում է գրավոր, եւ պետք է պարունակի՝
դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը.
1. Դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը)
2. Վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը
3. Դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա)
4. Դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են)
5. Դիմումը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը
6. Դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:
Տվյալ պարագայում պատահարի մասնակիցը կարող է դիմում ներկայացնել ՃՈ ՃՏՊ-ի փաստի առթիվ վարչական վարույթ իրականացնելու համար: Նյութերի նախապատրաստման ընթացքում, եթե պարզվի վթարի մեղավոր մասնակիցը, ապա վերջինս ՀՀ ՎԻՎ օր.-ի 1246 հոդ. 2-րդ մասի համաձայն՝ կենթարկվի վարչական պատասխանատվության, իսկ պատահարի տուժող մասնակիցը, ստանալով ՃՈ-ից համապատասխան փաստաթղթերը, կարող է դիմել վթարի մեղավոր մասնակցի ապահովագրություն, գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության պայմաններում՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո՝ պատճառված նյութական վնասի հատուցում ստանալու համար:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միայն Երեւան քաղաքում գործում են 105 արագաչափ եւ 80 տեսախցիկ: Հասկանալի է, որ արագաչափերի եւ տեսախցիկների առկայությունը ավտոպատահարների թիվը նվազեցնելու եւ երթեւեկության կանոններն ապահովելու համար է, բայց փաստը մնում է փաստ, որ խախտումների համար սահմանված տուգանքները ոչ միայն սոցիալական, այլեւ իրավական գլխացավանքի մեջ են գցում բազմաթիվ վարորդների:
ՀԱՐՑ. Եթե հիմնադրամը ստեղծում է տնտեսական ընկերություն, այն պետությանը վճարում է նո՞ւյն հարկերը, ինչ այլ տնտեսական ընկերությունները (ասենք՝ ՍՊԸ-ն), թե որպես շահույթ չհետապնդող կազմակերպության մաս ազատվում է դրանցից: Ինչպես նաեւ՝ տնտեսական ընկերությունն առանձին ֆինանսական հաշվետվությո՞ւն է ներկայացնում, թե՞ այդ ամեն ինչը մտնում է հիմնադրամի հաշվետվությունների մեջ:
Վաչագան Հարությունյան (35 տարեկան, ծրագրավորող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ինչպես նաեւ՝ ՀՀ Կառավարության 29.07.2010թ. N 1007-Ն որոշմամբ հաստատված «Հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման» կարգի 4-րդ կետով՝ իրազեկման կարգով տեղեկացվում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ հարկ վճարողներ են համարվում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները), հիմնարկները, տեղական ինքնակառավարման մարմինները: Նույն հոդվածի համապատասխան ՀՀ-ում գործում է միասնական հարկային համակարգ, այսինքն՝ հարկման առումով հարկ վճարողները չեն տարանջատվում ըստ իրենց հիմնադիրների: Մասնավորապես, տնտեսական ընկերությունները (սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունները կամ բաժնետիրական ընկերությունները) հարկերը հաշվարկում եւ վճարում են հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով՝ անկախ հիմնադիրների կազմակերպական-իրավական ձեւից:
Միաժամանակ հայտնում ենք, որ շահութահարկ վճարողների կողմից հարկային մարմիններ ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացվում:
ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ ինչ ձեւակարգով էլ հիմնադիրը իրականացնի իր գործունեությունը, ընկերությունը պարտավոր է վճարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը: