
3 դեռահասներ, ովքեր գնացել են Պոնուրա գետ լողալու, փորձել են վառել իրենց ընկերոջը: Դեռահասները ստիպել են տղային հանել շապիկը, հետո այն թրջել են բենզինով եւ հագցրել են տղային: Դրանից հետո վառել են նրա շապիկը: Վառվող հագուստով տղան թռել է գետը եւ կենդաքնի մնացել: Վախենալով տեղի ունեցածից` դեռահասները օգնության են հասել իրենց ընկերոջը եւ տեղափոխել են նրան հիվանդանոց: Նրա կյանքին, վտանգ չի սպառնում: