Անկարայում կանխվել է Էրդողանի դեմ ահաբեկչական ակտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կանխվել է ընդդեմ երկրի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի ահաբեկչական ակտը, գրում է թուրքական Milliyet-ը:

Փետրվարի 2-ին տեղի ժամանակով ժամը 04:00-ին շենքերից մեկի բակում, որի մոտերքով անցնում էր Թուրքիայի նախագահի ավտոշարասյունը, երկու պայթյուն է որոտացել:

Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները, ովքեր նշված թաղամասում ևս մի քանի պայթուցիկ սարքեր են հայտնաբերել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պայթյունների արդյունքում տուժածներ չկան:




Լրահոս