
Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, ով հունվարի 31-ին Բերձորում ավտոերթի ժամանակ ծեծի էր ենթարկվել և մարմնական վնասվածքներ էր ստացել, տանն է և իրեն նորմալ է զգում։
Այս մասին Armlur.am-ին հայտնեց հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Բերձորում քաղաքացիական հագուստով անձինք և ոստիկանները ծեծի էին ենթարկել Երևանից-Արցախ ավտոերթով մեկնողներին, կոտրել նրանց ավտոմեքենաները, իսկ Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել էր նախ Վայքի հիվանդանոց, ապա Երևան, որտեղ հերքվել էր ներքին արյունահոսության մասին կասկածը:
Ծեծի ենթարկված՝ «Նոյյան Տապան» լրատվական գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը ևս դուրս է գրվել հիվանդանոցից: