
Այսօր Լատվիայի Յուրմալա քաղաքում կմեկնարկի “Նոր ալիք” երիտասարդ կատարողների մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը: Երիտասարդ երգիչը կկատարի համաշխարհային հիթ “Change the world”, հայկական “Ով սիրուն, սիրուն” երգերը և մեկ երգ` իր երգացանկից: Այս տարի մրցույթին մասնակցում են 14 երկրի 16 երգիչ: