Ռուսների 44 %-ը գտնում է, որ Պերմյակովի դատավարությունը պետք է տեղի ունենա Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցմանը մասնակցած ռուսների մեծ մասը (68%) լսել են Գյումրիում ռուս զինվորականի կողմից իրականացրած ոճրագործության մասին, 37%-ը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, 22%-ը «ինչ-որ բան լսել են, սակայն չեն հասկացել` ինչ է կատարվել», 9%-ը «համակ ուշադրությամբ հետևել են այդ իրադարձություններին»: Այդ մասին ոչինչ չեն լսել հարցվածների 32%-ը:

Ընդ որում հասարակությունը փաստացիորեն 2 ճամբարի է բաժանվել՝ մի մասը կարծում են, որ անհրաժեշտ է պաշտպանել իրենց հայրենակցին, անգամ եթե նա հանցագործություն է կատարել, մյուսները ելնում են նրանից, որ պետք է արդար վճիռ կայացվի, գրում է «Կոմերսանտը»:

Նրանք, ովքեր գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, հակված են նրան, որ դատական լսումները պետք է անցկացվեն Հայաստանում, այլ ոչ թե Ռուսաստանում (44%-ն ընդդեմ 35%-ի, 21 % դժվարացել են պատասխանել):

Այն հարցին, թե որ դատարանը պետք է վարի դատավարությունը, կարծիքները բաժանվել են գրեթե հավասար՝ 42%-ը կարծում է, որ ռուսական դատարան, 37 %-ը՝ հայկականը: Հարցվածների մեծ մասը (48%) կարծում են, որ հետաքննությունը պետք է վարեն ռուս ու հայ հետաքննիչները և հայ հետա, 25% -ը՝ միայն ռուսները, 21%-ը՝ միայն հայերը:




Լրահոս