
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնեց Մինսկ։
Այցի ընթացքում նախատեսվող հանդիպումների ժամանակ նախարարները քննարկելու են երկու երկրի առողջապահության համակարգերի համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման, առանձին ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման և այլ հարցեր։
Արմեն Մուրադյանի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Բելառուսի բժշկական կենտրոններ և դեղարտադրության հիմնարկներ։
Փետրվարի 4-ին Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշևիչյուտեի հրավերով ՀՀ առողջապահության նախարարը Մինսկից կմեկնի Վիլնյուս։ Նպատակը` առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության ընդլայնումն է։ Հայկական պատվիրակությունը կծանոթանա նաև Լիտվայի առողջապահական համակարգի ֆինանսավորման, դեղերի շուկայի կառավարման փորձին։