Բելառուսն ԱՄՆ-ից իր անկախությունը պաշտպանելու համար օգնություն է խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում Բելառուսի ժամանակավոր հավատարմատար Պավել Շիդլովսկին, ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդի նիստի ժամանակ, որը նվիրված է եղել ԵՄ «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին վերաբերող հարցերին, հայտարարել է Բելառուսի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին և դիմել օգնության խնդրանքով:

«Այո, մենք մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ խնդիրներ ունենք, ամեն ինչ այնքան կատարյալ չէ, ինչքան կարող էր լինել: Մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը բարելավելու համար: Սակայն ներկայիս իրավիճակը նրանով է կարևոր, որ վտանգված է մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը»,- հայտարարել է Շիդլովսկին: -Բելառուսին անհրաժեշտ է ներգրավել ինչպես ԵՄ, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ համագործակցությանը»:

Շիդլովսկիի խոսքերով՝ հետխորհրդային հանրապետության անկախության սպառնալիքը գալիս է արևելաեվրոպական տարածաշրջանում եղած անկայունությունից:




Լրահոս