
Լիտվայի Դուսյատոս քաղաքում կայացել է խեցգետին ուտելու ավանդական մրցույթը: Առաջնության մասնակիցներից պահանջվել է ուտել խեցգետինները ոչ թե արագ, այլ մանրակրկտորեն. որքան քիչ մնա կենդանուց, այնքան արդյունքը լավ կլինի: Խեցգետինները նախապես կշռվել են: 2012-ի մրցույթի հաղթող է դարձել Էրիկաս Ցիպասը: Նա կարողացել է ուտել խեցգետինների թվաքանակի ընդհանուր քաշի 58 տոկոսը: Նրան շնորհել են խեցգետնի տեսքով մրցանակ:
Խեցգետին ուտելու առաջնությունը Լիտվայում անցկացվում է 2006 թվականից: