Ռուսաստանին ագրեսոր պետք է ճանաչեն. Ուկրաինայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների ամփոփ պատկերը 2014 թվականին: Դեսպանն անդրադարձ կատարեց  նաև Ուկրաինայի վերջին քաղաքական զարգացումներին: Կուխտայի բնորոշմամբ` Լուգանսկի և Դոնեցկի դեպքերի պատասխանատվությունը Լուգանսկի գրոհայինների վրա է ընկնում:

«Ուկրաինական հակամարտությունում 3 կողմ պետք է առանձնացնենք: Դոնեցկի իշխանությունները, ուկրաինական այն կոմպետենտ հատվածը, որը զբաղվում է այս հակամարտության կարգավորմամբ և ՌԴ -ն»,- նշեց դեսպանը: Վերջինս ասաց նաև, որ ՌԴ-ն «դե յուրե» այս ամենը չի ընդունում, սակայն, դա ակնհայտ է:

«Ուկրաինական իշխանությունները դիմել են միջազգային կառույցներին, որպեսզի այդ կառույցներն իրենց մասնակցությունն ունենան այս հակամարտության կարգավորման հարցում և Ռուսաստանին ագրեսորի կարգավիճակ շնորհեն»,- նշեց Կուխտան` հավելելով. «Որտեղի՞ց գրոհայիններին այդ «սուպեր» զինամթերքը: Այս հարցի վրա կենտրոնանալ է պետք , որովհետև որևէ սուպերմարկետում նման զենք-զինամթերք չի վաճառվում»:




Լրահոս