
Մոսկվայի մետրոպոլիտենի «Չկալովսկայա» կայարանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուսանողը կծել է ոստիկանի մատը:
ՏԱՍՍ գործակալության ՆԳՆ-ից հայտնել են, որ փետրվարի 1-ին՝ կայարանի փակումից հետո, ոստիկանության աշխատակիցը փորձել է մետրոպոլիտենից դուրս հրավիրել երիտասարդին, ով դիմադրություն է ցույց տվել ու կծել ոստիկանության աշխատակցի աջ ձեռքի մատը:
Ոստիկանը հոսպիտալացվել է, օրինախախտը՝ ձերբակալվել: Նրա նկատմամբ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն կիրառելու համար մեղադրանք է ներկայացվել: