Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն ազատման դիմո՞ւմ է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը Armlur.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տարածված լուրերը, որոնց համաձայն նա դիմում է գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ:

Նշենք, որ Tert.am-ը գրել է, իր տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն:

Հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռազմական ինստիտուտում Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։

Հիշեցնենք նաև, որ մոտ 2 տարի առաջ ևս՝ 2013թ. հուլիսի 3-ին Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել մեկ այլ միջադեպի պատճառով։




Լրահոս