
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը դատապարտում է Բերձորում տեղի ունեցածը: Այս մասին նա նշեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Չի կարելի ազատամարտիկների վրա ձեռք բարձրացնել»,- ասաց Գասպարյանը և նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու է ԼՂՀ ոստիկանությունը նման քայլեր ձեռնարկում: «Դե ոնց նայում ենք` ԼՂՀ ոստիկանությունն էր այնտեղ գտնվում, դատապարտելի է, սա արդեն վերջն է, իրոք մեր ու Ղարաբաղի մեջ փորձում են սեպ խրել : Առանց մեր իշխանությունների հրահանգի ԼՂՀ-ում ոչ մի բան չէր կարող տեղի ունենալ»,- նշեց Գասպարյանը:
Այն հարցին, թե ինչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, նա նշեց, թե դեռ քննարկում են:
Մանրամասները` տեսանյութում