
Ազգային ժողովում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ծեծի դեպքին: Պատգամավորն առաջարկեց քննարկել ԱԺ-ի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն ստեղծելու հարցը, որը կմեկնի Ստեփանակերտ ու Ղարաբաղի գործընկերների հետ քննարկի տեղի ունեցածը:
«Հրեշավոր դեպք է տեղի ունեցել, հանրությունը մեծ հաշվով շոկի մեջ է տեղի ունեցածից», – նշեց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց հարցեր տալ բացառապես օրակագի վերաբերյալ, քանի որ այդ պահին պետք է հարցեր հնչեին ԱԺ նախագահին օրակարգի վերաբերյալ: ԱԺ նախագահն Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ այդ հարցը կքննարկի ԼՂՀ ԱԺ նախագահի հետ:
Ապա Փաշինյանը հորդորեց Շարմազանովին ի չարս չգործադրել լիազորությունները: ԱԺ փոխնախագահն էլ շեշտեց, որ խնդրում է կանոնակարգ-օրենքը պահպանել: