
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը սոցցանցի իր էջում գրառում է արել իր առողջական վիճակի վերաբերյալ:
«Սիրելի հայրենակիցներ
Տեղեկացնում եմ, որ իմ առողջական վիճակը բավարար է, սակայն ապաքինվելու նպատակով ևս մի քանի օր ստիպված եմ տանը մնալ: Շաբաթվա երկրորդ կեսին արդեն կաշխատեմ սովորական ռեժիմով և կշփվեմ ԶԼՄ-ների հետ: Շնորհակալ եմ այս օրերին մեզ ցուցաբերած բարոյական աջակցության համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Բերձորում անհայտ անձինք և ոստիկանները ծեծի էին ենթարկել Երևանից-Արցախ ավտոերթով մեկնողներին, կոտրել նրանց ավտոմեքենաները, իսկ Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել էր նախ Վայքի հիվանդանոց, ապա Երևան՝ որտեղ հերքվել էր ներքին արյունահոսության մասին կասկածը: