
«Մուտիլովշիկների համար Արցախ մուտքն արգելված է»:
Անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած դեպքերին, լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Նրա խոսքով, Արցախ կարող են գնալ միայն նորմալ քաղաքացիները: Այս դեպքի առնչությամբ այլ հարցերի նրա հրաժարվեց պատասխանել:
Հիշեցնենք, որ Բերձորում անհայտ անձինք և ոստիկանները ծեծի էին ենթարկել Երևանից-Արցախ ավտոերթով մեկնողներին, կոտրել նրանց ավտոմեքենաները, իսկ Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել էր նախ Վայքի հիվանդանոց, ապա Երևան՝ որտեղ հերքվել էր ներքին արյունահոսության մասին կասկածը: