Հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Այն մարդիկ ովքեր չեն լռել Մաշտոցի պուրակի հետ կապված, “Հարսնաքարի” դեպքի հետ կապված և հիմա պատրաստվում են լռել ՀԱԿ երիտասարդների դատավճռի հետ կապված, ապա լռելուց լռեք հավիտյան…կարեք ձեր բերանը ու հանեք ձեր աչքերը, որ կարողանաք հեշտ ապրել…
Հարգելի Հայաստանի Հանրապետություն …ես ճանաչում եմ այդ երիտասարդներին և հպարտանում եմ այդ տեսակով…մի դատապարտիր իմ հպարտությունը…մի դատապարտիր Քո անկախությունը… մի դատապարտիր քո խիղճը… մի դատապարտիր հավատքդ…մի դատապարտիր ինձ ու Քեզ…”