![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/arevtr.jpg)
Ազգային ժողովի քառօրյայի օրակարգը ներկայացնելիս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից արտահերթ կարգով ԱԺ է ներկայացվել և օրակարգում ընդգրկվել «Շրջանառության հարկի մասին»ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների մասին օրենքի նախագիծը:
Առևտրականներն էլ այս պահին Ազգային ժողովի դիմաց են հավաքվել: Պահանջում են ընդհանրապես կամավոր դարձնել փաստաթղթաշրջանառության պահանջի կատարումը:
Նշենք, որ կառավարությունը հետաձգել է փաստաթղթավորման պահանջը մինչ հուլիսի մեկը: