Հունվարի 31-ին, ժամը 20.20-ին, 1959 թ. ծնված Կարինե Կ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 29-ի ժամը 21.00-ից մինչև ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, մուտքի դուռը կոտրելով՝ տնից գումար են գողացել:
Նույն օրը, ժամը 20.50-ին, ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վախթանգ Խ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Վախթանգ Խ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: