Փետրվարի 2-ին, ժամը 10.59-ին Հրազդանի ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.50-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի բնակիչներ Ա. (ծնվ. 1937 թ.), Պ. (ծնվ. 1946թ.), Լ. (ծնվ. 1950 թ.), Հ. (ծնվ. 1984 թ.), Հ. (ծնվ. 1986 թ.), Հ. (ծնվ. 1989 թ.), Մ. (ծնվ. 1993 թ.) և Լ. (ծնվ. 2014 թ.) Սարգսյանները:
Բժիշկները Հ., Հ., Մ. և Լ. Սարգսյանների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Ա., Լ. և Հ. Սարգսյանները ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ Պ. Սարգսյանը հիվանդանոցում մահացել է: