
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդավարական Հանրապետության աշխարհազորայինները հայտարարել են այն մասին, որ նրանց հաջողվել է Գոռլովկա բնակավայրում խփել ուկրաինական օդանավ. գրում է vesti.ru-ն:
Ինչպես հայտնել են ռուսամետ աշխարհազորայինների զինված ուժերի գրասենյակից, օդանավը խփվել է կիրակի օրը՝ տեղի ժամանակով ժամը 18:00-ին:
Ընդ որում, չի պարզաբանվում, թե ինչ օդանավ են խփել աշխարհազորայիններն, և կան զոհեր, թե՝ ոչ: