Հունվարի 31-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 35 հասցեի մոտից, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Սմբատ Կ.-ին և 1977 թ. ծնված Կարեն Խ.-ին:
Անձնական խուզարկությամբ Կարեն Խ.-ի մոտից հայտնաբերվել է 6 մլ ծավալով 2 ներարկիչ, որոնցից մեկի մեջ առկա էր սպիտակավուն պղտոր զանգված:
Սմբատ Կ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ իր բնակության վայրում պատրաստել է թմրամիջոցը և հունվարի 31-ին, ժամը 21.30-ին, նշված հասցեի մոտ իրացրել Կարեն Խ.-ին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: