«Հայոց Արծիվները»՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայրենասիրական 23 միջոցառումներ է իրականացնում ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական տարբեր հենակետերում:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը, Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էր Արարատի մարզում տեղակայված Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամաս՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայոց Ազգային Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի և նորակոչիկների երդման արարողության առթիվ: Միջոցառումն սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց հայրենիքի պաշտպանության և անկախության համար մարտիրոսված քաջորդիների հիշատակը հարգելու համար:

Տոնական միջոցառման ժամանակ շատ էին շնորհավորական ելույթները. հնչեց հայրենանվեր և ազգապաշտ հայի՝ Խաչիկ Ասրյանի խոսքը. «Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հարգարժա´ն հրամանատար, ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ, թանկագի՛ն ծնողներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ հյուրեր, արարչագործ մեր ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ կազմավորեց և ծնունդ տվեց Հայոց Ազգային Բանակին, որը յուրաքանչյուրիս համար աներկբա բացարձակ արժեք է, ինչպես ծնողը, ընտանիքն ու հայրենիքը:

Հայոց պետականության սահմանները անսասան պաշտպանող Հայոց Ազգային Բանակը 23 տարեկան է:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից հայոց անկախ պետականության մեծագույն ձեռքբերման և մեր հպարտության՝ մարտունակ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ մեր ոգու միահամուռ ուժն ու ջերմ մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ հայոց անսասան բանակի ակունքներում կանգնած մարտական բոլոր ջոկատների, գումարտակների, զորամասերի ու բրիգադների հրամանատարներ ու քաջարի մարտիկներ:

«Հայոց Արծիվները» ողջույնի ու քաջառողջության մաղթանքներ է հղում նաև հայ ժողովրդի բոլոր այն զավակներին, ովքեր դիմագրավելով երկրաշարժի, պատերազմի մարտահրավերներին՝ ամուր պահեցին մեր թիկունքը՝ հավատալով իրենց ազգի, ժողովրդի վաղվա օրվան:

Մեր խոնարհումի խոսքն ենք ուղղում հայոց քաջերի պանթեոնին, «Եռաբլուրին» և հայրենիքի համար մարտիրոսված բոլոր այն զոհերին, ովքեր իրենց կյանքով նվաճեցին Հայոց Բանակի հաղթանակները:

Արիատե´նչ հայրենակիցներ, Հայոց Ազգային Բանակը ողջ հայության բանակն է, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, երկրի սիրտն ու իր գենի արծվաթռիչ զարկերակը, նա մեր ուժն է, մեր անխոցելի հպարտությունն ու թշնամիների սարսափը: Ո՛չ թշնամու դիվերսիաները, ո՛չ դիպուկահարների մարդաորսությունները, ո՛չ ալիևյան մարտակոչերն ու ռազմական թերմացք կուտակելը, և ո´չ էլ համաշխարհային մարտահրավերների ներկա վայրիվերումները չեն կարող ազդել իր սուրբ հողի պահապան հայ զինվորի կամքի ու արիության վրա:

Ազնվագույն զինվորականներ, միշտ գիտակցե՛ք, որ «Քաջերի սահմանն իրենց զենքն է», իսկ Հայոց Ազգային Բանակի ամենահզոր զենքը իր ազգային ոգին է, և ազգային ոգին է, որ ապահովում է ազգի ազգ լինելը:

Թանկագին և զինվորապաշտ ծնողներ, միշտ գիտակցե՛ք, որ Դուք արդեն տվել եք ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը, ի դեմս Ձեր զավակների, ի դեմս «Հայոց Արծիվների», ովքեր ոչ միայն ապահովելու են հայերի տեղն արևի տակ, այլ անընդհատ հզորացնելու են հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան:

Իսկ դո՛ւք, արիատենչ նորակոչիկներ, միշտ գիտակցեք, որ Ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները՝ խառնածին ոհմակների արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանը, իսկ Ձեր թիկունքին են ամեն օր Ձեզ փառաբանող և Ձեզ սպասող արժանապատիվ Ձեր ծնողները:

Հայոց բանակին մաղթում եմ դժվար փորձությունների մեջ կռած մեծագույն ձեռքբերումները, հերոսաբար կերտած հաղթանակները, և ազատագրված Արցախը պահպանելու, ինչպես նաև սեփական ուժի ու միասնության շնորհիվ հայոց հայրենիքը, որպես սրբություն, մշտարթուն պաշտպանելու, սերունդներին ազգային բանակի նվիրական ուժի անպարտելիությունը պատգամելու, հայոց ոգու կենսունակությունը կենդանի պահելու աննկուն կամք, արիություն և հայկական ինքնապաշտպանության անխոցելի մարտավարություն:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջառողջություն և երկարակեցություն, իսկ պետականաշինության սուրբ գործում՝ նորանոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների նորանոր անկասելի թռիչքներ:

Բազում տոներ ու անսասան հաղթանակներ քեզ, Հայո՛ց Ազգային Բանակ:

Կեցցե՛ք Դուք, Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը»:

Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց զորամասի մի շարք սպաների, ինչպես նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց մի խումբ սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների:

Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում կազմակերպած հայրենասիրական միջոցառման ընթացքում, Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, «Վիվասել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Ավշարի գինու գործարանի» սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով




Լրահոս